Վրաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում են դիվերսիֆիկացնել էներգետիկ մատակարարումների ուղիները։ Այս մասին մարտի 9-ին՝ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների ենթատեքստում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Քննարկումը կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

Անդրադառնալով Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազի մատակարարումների ծավալների մեծացման պայմանագրին եւ Հայաստանը՝ որպես տարանցիկ գազային միջանցք լինելու հարցը օրակարգից հանելուն՝ Իսկանդարյանը նշեց. «Եթե դա տեղի ունենա, նշանակում է, մենք հերթական անգամ կորցրեցինք մեր հնարավորությունը։ Սակայն գազատարը պատկանում է «Գազպրոմին», այստեղ մեզնից շատ բան կախված չէ։ Այսինքն՝ այդ հարցով որոշումը պետք է կայացնի «Գազպրոմը»։