Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի «Աթելտիկոյի» հետ խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ եւ նա կկարողանա տասը օրից վերադառնալ խաղադաշտ եւ մասնակցել «Ռուբինի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը: Իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» չեխ պաշտպան Թոմաշ Ույֆալուշին ներողություն է հայտնել կոպիտ սահանկման համար եւ ասել, որ գնդակի վրա էր գնում, սակայն իներցիայով հարվածել է Մեսիի ոտնաթաթին, հաղորդում է Marca-ն:



























