ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 490.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.19 դրամ (աճել է 6.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 700.77 դրամ (աճել է 3.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.99 դրամ (աճել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 240.87 դրամ, ոսկի՝ 19,977.92 դրամ, պլատին՝ 15,442.86 դրամ։

Մարտի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 491 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 491 դրամ: