1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 200 հազար իրանցի: Նման տվյալներ է ներկայացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով այդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոնգրեսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի քան 200 հազար իրանցիներ զոհվել են պատերազմում, որը սկսվել էր 1980թ. եւ շարունակվում էր 8 տարի»,- ասել է նախագահը:
1980թ. սկսված Իրան-իրաքյան պատերազմն ավարտվել է 1988թ. օգոստոսին: Երկու կողմերի զոհերի մասին հստակ տվյալներ նախկինում չի նշվել: Ներկայացվել է միայն փորձագետների եւ քաղաքագետների առանձին գնահատականը, որոնք նշել են, որ երկու կողմից եղել է 500 հազարից մինչեւ 1.5 մլն զոհ:





























