Սիրիայից իր ռազմատիեզերական ուժերը դուրս բերելու մասին Ռուսաստանի որոշումը կարող է Արեւմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները հանելու «նախերգանք» լինել: «ՌԻԱ նովոստիին» նման տեսակետ է հայտնել Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՊՆ-ին մարտի 15-ից սկսել ռուսական խմբավորման դուրսբերումը Սիրիայից, քանի որ զինվորականների կողմից դրված խնդիրները հաջողությամբ լուծվել են:
«Ես չեմ բացառում, որ ռուսական ղեկավարության որոշումը կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանելու «նախերգանք» դառնալ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, «ցանկացած դեպքում՝ Ռուսաստանը նորից առանցքային խաղացող է դարձել միջազգային ասպարեզում»:




























