Ամստերդամի «Այաքսը» արգելափակել է նախկինում հայտնի վրացի ֆուտբոլիստ Շոթա Արվելաձեի հաշիվները: Արվելաձեն այժմ թուրքական «Կայսերիսպոր» ակումբի գլխավոր մարզիչն է: «Այո, դա այդպես է: «Այաքսի» ղեկավարությունը կարծում է, որ ես պարտք եմ ակումբին 300 հազար եվրո: Կպարզենք»,- CISsoccer.com-ին ասել է Թուրքիայում գտնվող Արվելաձեն:
Արվելաձեն «Այաքսում» խաղացել է 1997-ից մինչեւ 2001-ը` 96 խաղում խփելով 55 գնդակ: Կարիերան սկսել է Վրաստանի «Մարտվե» թիմում, իսկ առաջին օտարերկրյա թիմը եղել է թուրքական «Տրաբզոնսպորը»: Հենց այս ակումբում էլ Արվելաձեն հետաքրքրեց «Այաքսի» սկաուտներին: «Այաքսի» կազմում Հոլանդիայի չեմպիոն հռչակվելուց հետո Արվելաձեն տեղափոխվեց «Գլազգո Ռեյնջերս», որի կազմում անցկացրեց չորս տարի եւ երկու անգամ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն: Շոտլանդիայից հետո Արվելաձեն հանդես եկավ նաեւ Հոլանդիայի ԱԶ Ալկմարում եւ Իսպանիայի «Լեւանտեում», սակայն հաջողություններ չունեցավ: Ավարտելով կարիերան 2008-ին` Արվելաձեն մտավ ԱԶ-ի մարզչական շտաբ, որտեղ եղել է Լուի Վան Գալի, Ռոնալդ Կումանի եւ Դիկ Ադվոկատի օգնականը: Երկու տարվա պրակտիկայից հետո նա գլխավորեց թուրքական «Կայսերիսպորը», հաղորդում է «Գազետա.ռու»-ն:




























