Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ՀԱԿ-ի ձեւավորած պլատֆորմին արդեն միացել են «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունները։ Այս մասին մարտի 18- ին՝ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենց պահանջներին են միացել նաեւ «Ազատ դեմոկրատները» եւ «Լուսավոր Հայաստանը», ինչպես նաեւ խորհրդարանում չներկայացված այլ ուժեր։
Զուրաբյանը նշել է, որ ընդհանուր պահանջներն արդեն ձեւավորվել են, դրանց թիվը քիչ է, սակայն դրանք առանցքային են իրենց նշանակությամբ։ Մասնավորապես խոսքը ընտրացուցակները մաքրելու, քվեարկածների ցուցակները հրապարակելու եւ ընտրատեղամասերում տեսանկարահանում իրականացնելու մասին է։





























