Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման համար սարքավորումների եւ լրակազմի ներմուծման մաքսային տուրքերի մասին ԵՏՀ խորհրդի որոշման նախագծին։
Որոշման նախագծի համաձայն՝ սակագնային արտոնություններ ստանալու համար ներմուծողը պետք է ՀՀ մաքսային մարմիններին ներմուծվող ապրանքների թիրախային օգտագործման հաստատում ներկայացնի։
Միջոցն ուղղված է ՀՀ-ի կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելուն։




























