Քենիայում Peripatetic նիկով ռուսախոս տեսաբլոգերը տնկարաններից մեկի աշխատողներին առաջարկել է սուրճ համտեսել: «Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում սուրճ են աճեցնում, առաջին անգամ են համտեսում այն: Ջազվեում եփված սուրճ` թունդ եւ առանց շաքարի` այնպիսին, ինչպիսին այն ամբողջ աշխարհը խմում է առավոտները», — տեսահոլովակի մեկնաբանություններում գրել է տղամարդը: Տեսագրության մեջ երեւում է, որ աշխատողների մեծամասնությանը սուրճը չափազանց թունդ եւ տհաճ է թվացել, գրում է Lenta-ն:
Քենիայում տնկարանում աշխատողներին առաջին անգամ հյուրասիրել են իրենց հավաքած սուրճից
Հասանելի է
русскийՏեղադրություն











