Ամերիկյան Ինդիանա նահանգում բասկետբոլի դպրոցական թիմի անդամներին փոխադրող ավտոբուս է շրջվել: 30 մարդ տուժել է:
Ավտոբուսը բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը՝ 23-ամյա Դոմինիկ Սմոլը կորցրել է մեքենայի կառավարումն այն բանից հետո, երբ թափել է լավ չփակած բաժակի պարունակությունը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
Ավտոբուսի բոլոր 27 ուղեւորները, ինչպես նաեւ վթարի մեղավոր Սմոլն ու նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:











