Եթե Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ ընդդիմության կողմից ողջամիտ առաջարկներ լինեն, կընդունենք: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Բանակցել չի նշանակում զիջել: Մենք շատ լավ մշակույթ ունենք ձեւավորված, բանակցում ենք ընդդիմության հետ, որ լսենք ողջամիտ առաջարկություններ: Եթե լինեն նման առաջարկություններ, անպայման կընդունվեն իշխանությունների կողմից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ իրենք շատ լուրջ են վերաբերում ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն:

Նշենք, որ իշխանությունները համաձայնվել են 4+4+4 ձեւաչափով քննարկել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Հիշեցնենք, որ այդ ձեւաչափն առաջարկել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: