Կասկադին հարակից խաղալիքների խանութի աշխատակիցները ժխտում են այն տեղեկությունը, թե իրանցի զբոսաշրջիկներին իրենց խանութ չեն թողնում մտնել:
NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց խանութի դռները վաղ առավոտից բաց են իրանցիների համար, եւ տեղեկությունը, թե իրենք իրանցի զբոոսաշրջիկներին արգելում են խանութ մտնել, չի համապատասխանում իրականությանը:
«Մեր խանութում այդպիսի բան չի եղել, այսօր առավոտից իրանցիներն ազատ մտնում- դուրս են գալիս: Ով ասում է, թե մեր խանութում արգելել են իրանցիներին մտնել, թող ապացույցներ ներկայացնի: Տնօրենը ո՞նց կարող է ասել՝ նրանց ներս մի թողեք, եթե տնօրենի շահերից է բխում, որ խանութ շատ մարդ մտնի. ինչքան շատ մարդ մտնի, այդքան առեւտուրը լավ կլինի»,- ասացին նրանք:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացի Յաշա Սոլոմոնյանը հայտնել էր, թե Կասկադի մոտ գտնվող խաղալիքների խանութի աշխատակիցները ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին` պատճառաբանելով, թե «տնօրենը կարգադրել է գող պարսիկներին ներս չթողնել»:



























