ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բավարարել է նրա դիմումը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Նա, սակայն, չնշեց, թե ինչ պատճառով է Քուշկյանի ազատման դիմում գրել:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:





























