Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյորը» 6:0 հաշվով ջախջախեց «Կրիվբասին» եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Ուկրաինայի չեմպիոնի երկրորդ գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Գոլերը` Մորենո` 11, Մխիթարյան` 35, Ադրիանո` 65, 67, 90, Էդուարդո` 84: