Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող Դվին հյուրանոցի տարածքում այսօր՝ մարտի 25-ին բռնկված հրդեհը մարվել է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փրկրարներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել 12 րոպեում: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Հրդեհը բռնկվել է հյուրանոցի ավտոկայանատեղիում, որտեղ շինարարություն է ընթանում:
«Նախնական տվյալներով, այրվել է 7 գծամետր պենոպլաստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ՃԿԱԿ արագ արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանը:
Հրդեհը մարվել է ժամը 14։02-ին։ Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել էր 13։28-ին։




























