Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ քաշքշուք է տեղի ունեցել «Հանրապետական» ստադիոնի մոտ, որտեղ շարժման մասնակիցները երթով հասել էին Ֆրանսիական հրապարակից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները Հայաստան-Բելառուս ընկերական խաղը դիտելու մտնող՝ շարժման ակտիվիստներից խլեցին թմբուկների փայտերը եւ երկու պաստառ: Նրանց միջեւ քաշքշուք առաջացավ, ինչից հետո ոստիկանները վերադարձրին վերցրած իրերը:
Ի դեպ, պաստռաներից մեկը վերցնողը քաղաքացիական հագուստով տղամարդ էր, հրաժարվում էր ներկայանալ:
Նշենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը տեղի կունենա 19:00-ին:











