EgyptAir ավիաընկերության Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավի բոլոր ուղեւորներն ազատվել են: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Կիպրոսի  նախագահ Նիկոս Անաստասիադի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն:

«Ազատվել են Լառնակայի օդանավակայանի օդանավում գտնվող բոլոր ուղեւորները: Հուսամ, որ ամեն բան լավ կավարտվի»,- ասել է Շուլցը: