Թուրքիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին, ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի քննարկումներից առաջ լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

«Վրաստանը մեր ընկերն է, նրա հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք։ Ձեզ հայտնի է, որ Թուրքիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականության»,- նշել է նա։

Այլ երկրների առաջնորդների շարքում քննարկումներին կմասնակցի նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նախնական տվյալներով, իր ելույթում նա շեշտադրում կանի Վրաստանում առկա հակամարտությունների եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների վրա։