Հայաստանի ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելը ամենահարեւոր ու էական հարցը չէ: Այս մասին մարտի 30-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, տեսախցիկների տեղադրումը դժվար թե որեւէ հարց լուծի: «Ինձ թվում է, սա անիմաստ զբաղմունք է ու գումարների վատնում: Կարծում եմ՝ մենք կարող էինք ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու ավելի արդյունավետ միջոց գտնել »,- շեշտել է Հարությունյանը: Բաց, շարունակել է նա, եթե գտնվի դոնոր կազմակերպություն, որը կհամաձայնի տեսախցիկներ տրամադրել, ապա այդ մասին կարելի է մտածել: Դավիթ Հարությունյանը նաեւ հիշեցրել է, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով զբաղվելու պատրաստակամություն է հայտնել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իսկ իշխանությունները պարտավորվել են դրա համար 40 հազար դոլար վճարել:

Նշենք,որ Հայաստանի ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հինգ հիմնական պահանջներից մեկը տեսախցիկների տեղադրումն է բոլոր ընտրատեղամասերում: