ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրն անվանել է համապարփակ պայմանագիրը «տասնյակ տարիների ընթացքում»,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այն չափով, որ մենք հետապնդում ենք ավելի վտանգավոր ծայրահեղականների, մենք ձգտում ենք թույլ չտալ, որ նրանց ձեռքում հայտնվի վտանգավոր զենքը: Մենք Ռուսաստանի հետ մեկտեղ ստորագրել են սպառազինությունների վերահսկողության համապարփակ պայմանագիրը: Մենք նվազեցրել ենք ատոմային զենքի դերն անվտանգության մեր ռազմավարության մեջ: Իսկ այստեղ՝ ՄԱԿ-ում մենք հավաքվել ենք, որ բարձրացնենք չտարածման պայմանագրի արդյունավետության մակարդակը»,- ասել է Օբաման ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:

Հիշեցնենք, որ նոր պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ապրիլի 8-ին Պրագայում: կողմերը մտադիր են կրճատել մարտագլխիկների քանակը: Պայմանագիրը պետք է վավերացվի Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների, նաեւ ԱՄՆ Սենատի կողմից: