ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը գտնվում է Լեռնային Ղարաբաղում եւ տեղում հետեւում է ռազմական գործողությունների ընթացքին:

Թե կոնկրետ դաշտային օգնականներից ով է այս պահին գտնվում շփման գծում, NEWS.am-ի աղբյուրը նախընտրեց չհստակեցնել:

Ավելի վաղ նշվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություն է փոխանցվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությա գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսկոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայքով՝ օգտագործելով հրետանի, տանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։