Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչ շտապ հանդիպումը՝ խաղաղության բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գեորգի Վոլսկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ցավալի իրադարձություններ են տեղի ունենում: կան զոհեր: Իրավիճակը արտակարգ է: Մենք պատրաստ ենք ցանկացած եղեանակով միջնորդ հանդիսանալ»,- նշել է նա:

Նշենք, որ նմանօրինակ առաջարկով Վրաստանը հանդես էր եկել նաեւ 1991թ., երբ նախագահ Զվիադ Գամսախուրդիան Թբիլիսիում ցանկանում էր կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Այազ Մութալիբովի հանդիպումը, սակայն երկու կողմից էլ համաձայնություն չստացավ: