Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ է արել ակտիվացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ եմ անում ակտիվացնել բանակցությունները կարգավորման համար»,-գրել է Կլիմկինը:




























