Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել Բաքվի գործադիր իշխանության որոշման կապակցությամբ, որով ամրագրվել են այն տարածքները, որտեղ նախընտրական արշավի շրջանակներում կարելի է զանգվածային միջոցառումներ անցկացնել:

«Մուսավաթ», «Ումիդ», Ադրբեջանի Ազգային Ճակատ եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հայտարարությունների մեջ նշել են, որ Բաքվի գործադիր իշխանությունը օրենսդրության կոպիտ խախտումներ է թույլ տվել, քանի որ միջոցառումների վայրերը պետք է համաձայնեցվեն կազմակերպիչների հետ, այլ ոչ թե` որոշվեն նախօրոք: