Volvo ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղը XC90 հիբրիդային քրոսովերի գովազդային հոլովակն է հրապարակել: Արշավը Highway Robbery («Գողություն եծ ճանապարհին») անվանումն է ստացել:
Ըստ Motor-ի, ամերիկյան Grey գործակալության հետ համագործակցության արդյունքում ստեղծված հոլովակում երեւում է, որ մեքենան կարող է «տեղաշարժվել բենզինով, էլեկտրականությամբ, ինչպես նաեւ այլ ավտոմեքենաների հաշվին»:
Volvo-ն եւ Grey-ը հատուկ համակարգ են մշակել, որի գլխավոր բաղադրիչը ջրով լցված ներքին խողովակներով յուրահատուկ փափուկ կտավն է:











