Իրանի իշխանությունները հայտնել են, որ Boeing Co ավիաշինարարական կորպորացիայի պատվիրակությունը մոտ ժամանակներս կայցելի երկիր, որպեսզի գնահատի իրանական ավիաընկերությունների հետ «հավանական համագործակցության» հնարավորությունը, հայտնում է Associated Press–ը:

Նշում են, որ հանդիպմանը մասնակցելու է Իրանի խոշորագույն ավիափոխադրող Iran Air –ը ու ավելի մանր ավիաընկերություններ:

Մինչ այդ քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն հայտարարել էր, որ Իրանը գործարք է Boeing օդանավերի գնման կնքելու: Ընկերությունում հերքում են, որ այցի ժամանակ կստորագրվեն օդանավերի մատակարարման պայմանագրեր:

Մինչ այդ Iran Air-ը Airbus ավիափոխադրողի հետ կնքել էր 118 օդանավերի գնման պայմանագիր: Ընկերությունը ողջունել է 25 մլրդ դոլարով 118 օդանավ գնելու մասին Իրանի որոշումը:

Իրանի կողմից օտարերկրյա օդանավերի գնումը հնարավոր է դարձել երկրի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո: