Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող 39 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր: Վիրավորներից 36-ը զինծառայող են, 3-ը՝ ԵԿՄ անդամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
«Վիրավորներից մեկի ողնաշարում բեկոր կա, նրա վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Երբ վիճակը կայունանա, նրան կվիրահատեն, բեկորը կհեռացվի»,- Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կոմայից դուրս եկած Հայկ Թորոսյանի վիճակը կայունացել է, ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:











