Ապրիլի 13-ին Երեւանում նախանշված է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպումը: Այն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկած քառակողմ բանակցությունների շարունակությունը կլինի, երբ Երեւանում հանդիպեցին առաջին երեք երկրների նախարարներն ու «Ռոսսետի» ընկերության գլխավոր տնօրենը (ՌԴ էլցանցերի օպերատոր):

Այս հանդիպմանը նախատեսվում է նաեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի մասնակցությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՌԴ էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Գոլանտը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նախորդ հանդիպմանը կողմերն ընդհանուր էներգետիկ միջանցքի ստեղծման շուրջ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսին սկսվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը: Այն արդեն ֆինանսավորում է Իրանի Արտահանման զարգացման բանկը, իսկ կապալառուն իրանական Sunir ընկերությունն է:

Հայաստանից Վրաստան ձգվող 400 կՎտ հզորությամբ առաջին էլեկտրահաղորդման գծի ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, KfW բանկի, Հայաստանի ֆինանսների նախարարության եւ «Հայաստանի բարձրավոլտ էլցանցեր» ընկերության միջեւ: Վարկի չափը 85.2 մլն եվրո է, որոնցից 75 մլն-ը բանկի սեփական միջոցներն են, 10.2 մլն-ը՝ Գերմանիայի կառավարության: Ներկայում քննարկվում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից 10 մլն եվրոյի չափով համաֆինանսավորման հարցը: Եվս 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ կարող է տրամադրել Եվրահանձնաժողովը՝ հարեւանության ներդրումային գործիքի (NIF) միջոցով:

Նոր գիծը շուրջ 3 անգամ կմեծացնի Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակությունը:

Առաջարկվում է ընդլայնել «Մառնեուլի» ենթակայանը եւ մեծացնել դրա լարումը՝ 200-ից հասցնելով 500/220 կՎտ-ի: Մառնեուլից էլեկտրահաղորդման երկու գիծ է ձգվելու, յուրաքանչյուրը՝ 500 կՎտ լարմամբ: Դրանցից մեկը կմիանա Հայաստանի «Այրում» ապագա ենթակայանին (500/400/200 կՎտ մշտական լարմամբ): Եվս մեկ՝ 100 կմ երկարությամբ 500 կՎտ լարմամբ էլեկտրահաղորդման գիծ էլ կկառուցվի Ռուսաստանի ուղղությամբ: