Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 33-ամյա Էդգար Քարիմյանը: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Էդգար Քարիմյանը ապրիլի 4-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Նրանք, ովքեր որեւէ տեղեկություն ունեն Էդգար Քարիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին:











