Սոցիալական ցանցերում հայտնվել են ապրիլի 8-ին հայկական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից առգրավված ադրբեջանական «Ուրալ» մակնիշի բեռնատարի կադրերը:
Նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ապրիլի 8-ին իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ բովանդակությամբ հրապարակում էր կատարել. «Անակնկալ. ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար` «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա»:











