Սեպտեմբերի 25-ին Բաքվում բացվել է Ադրբեջանի Ազգային ճակատի նախկին բեկորներից մեկի՝ Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության 5-րդ համագումարը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, կուսակցության նախագահ Ալի Քերիմլին միջոցառումը բացված է հայտարարել։

Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության համագումարին ներկա են հանրապետությունում գործող միջազգային կառույցների եւ դեսպանությունների ներկայացուցիչներ, կուսակցությունների առաջնորդներ։ Սպասվում է, որ համագումարի ընթացքում վերջնականապես կճշտվի «Ադրբեջանի Ազգային ճակատ-Մուսավաթ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը։

Նշենք, որ 90-ականներին բազմահազարանոց ցույցեր անցկացնող Ադրբեջանի ազգային ճակատը կազմակերպել է նաեւ Բաքվում հունվարի 13-19-ը տեղի ունեցած ջարդերը, որոնց ժամանակ սպանվել են շուրջ 100 խաղաղ հայ բնակիչներ, հարյուրավորները՝ վիրավորվել, տասնյակ հազարավորները՝ վտարվել իրենց տներից։