2010 թվականի սեպտեմբերի 24-ին Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել  «Նաֆտան» թիմի խաղացող  Ֆիլիպ Ռուդիկի նկատմամբ պատժամիջոց կիրառել նվազագույն տուգանքի տասնապատիկի չափով, քանի որ վերջինս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հանդիսատեսների նկատմամբ երկրի  ազգային առաջնության «ԲԱՏԷ» եւ «Նաֆտան» թիմերի խաղի ժամանակ։

sportblr.com կայքի հաղորդմամբ, անհարգալից վերաբերմունքը դրսեւորվել է նրանում, որ Ֆիլիպ Ռեւդիկը, ով  փոխարինվել էր խաղի ավարտից մի քանի րոպե առաջ, ցուցադրել է իր մերկ հետույքը իրեն սուլող երկրպագուներին: