Ճապոնիայի Կումամոտո քաղաքի մոտակայում, որտեղ 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ճեպընթաց գնացքը դուրս է եկել գծերից: «Կիոդո» գործակալության տեղեկություններով՝ գծերից դուրս է եկել 6 վագոն: Տուժածներ չկան:

Երկրաշարժի հետեւանքով Կումամոտո քաղաքում 38 հազար տուն մնացել է առանց գազի: Գազի մատակարարումը վթարային կարգով դադարեցվել է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկրաշարժից զոհվել է առնվազն 1 մարդ, ավելի քան 100-ը վիրավոր են: