Արագածոտնի մարզում ապրիլի 10-ին դանահարություն է տեղի ունեցել: 26-ամյա Էդգար Խլղաթյանը իրեն հայհոյելու համար դանակահարել է հորաքրոջ տղային:
Դեպքը տեղի է ունեցել Ծաղկահովիտից Նորաշեն տանող ճանապարհին: Էդգար Խլղաթյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
«Քրֆել էր մի քանի անգամ, վերջում ավելի վատ եղավ էլի»,- ասել է նա:
Դանակահարվածը կրծքավանդայի հետին մակերեսի կտրած-ծակած վերք ունի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:











