Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ՝ 30 ամյա Բաբիկ Նազարեթյանը եւ 32-ամյա Մուրադ Վարդանյանը հետախուզվում են ոստիկանության Թալինի բաժնի կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ըստ ոստիկանության Բաբիկ Նազարեթյանը հետախուզվում է սպանություն եւ սպանության փորձ կատարելու, իսկ Մուրադ Վարդանյանը՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել

1-02 եւ (010) 59 06 72 հեռախոսահամարներով:

Տեղեկություն տվող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: