Քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով կալանավորվել է երկու անձ: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Տուժողը ոստիկաններին պատմել է, որ փետրվարի 4-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում տուն վերադառնալիս մեքենան կայանել է Շամպայն գործարանի պարսպի մոտ, իջնելով մեքենայից՝ նկատել է ընդառաջ եկող երկու անծանոթի, որոնք առանց խոսքի տոպրակով փաթաթված մահակով մի քանի անգամ հարվածել են գլխին, գցել գետնին, սակայն տուժողը գիտակցությունը չի կորցրել, աղմուկ է բարձրացրել հարձակվողները դիմել են փախուստի:
Վերծանելով դեպքի վայրի հարակից շինությունների տեսահսկող սարքերը ոստիկանները բռնել են հանցագործությունը կատարած անձանց հետքը:
Պարզվել է, որ ավազակություն հոդվածի հատկանիշներին համապատասխան արարքը կատարել են նախկինում տարբեր հանցագործությունների համար Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում մի քանի անգամ ազատազրկված 32-ամյա Մերուժան Մանուկյանը եւ 31-ամյա Արմեն Սարգսյանն է եղել: Նրանք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Մանուկյանն ու Սարգսյանը կալանավորված են:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











