Իրանին զենիթահրթիռային համալիրներ չվաճառելու Ռուսաստանի որոշումը ոչ այլ ինչ է, քան խաղ: Սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշումը՝ Իրանին C-300 համալիրներ չվաճառելու մասին:

Իր կարծիքը փորձագետը հիմնավորեց այն փաստով, որ օրերս Իրանը նույնպիսի համալիրներ է գնել Ուկրաինայից եւ Բելառուսից՝ ոչ առանց Ռուսաստանի գիտության:

Փորձագետն անդրադարձավ իրանական ատոմային ծրագրին եւ նշեց, որ ատոմային զենքի առկայությունը վտանգավոր է Հայաստանի համար: Հայաստանը, որպես  ամենաակտիվ երկիր տարածաշրջանում, պետք է ամեն ջանք գործադրի, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, քանի որ Իրանը «կայուն, կանխատեսելի երկիր չէ»: Վտանգ է ներկայացնում նաեւ ատոմային այդ զենքի ռադիացիոն սպառնալիքը: «Ես չեմ ուզում, որ իմ աղջիկը գիշերը լույս տա»,- պատկերավոր նշեց Կիրակոսյանը: