Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղության կոչ է արել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք ցանկանում ենք տեսնել բանակցությունների գործընթացին շուտափույթ վերադարձ եւ հակամարտության կարգավորում»,- հայտարարել է Քիրբին:

Միաժամանակ, մեկ րոպե տեւողությամբ պատասխանում Քիրբին երկու շատ կարեւոր եւ ոչ միանշանակ արտահայտություն է արել: Ըստ NEWS.am-ի, եթե նախկինում ԱՄՆ-ն միշտ հայտարարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության գործընթացին սատարելու մասին, ապա այս անգամ նշել է ՄԱԿ-ի գործընթացին աջակցելու մասին:

«Մենք շարունակում ենք սատարել ՄԱԿ-ի գործընթացին եւ դա դեռեւս կարգավորման լավագույն ուղին ենք համարում: Մինսկի խմբի մեր համանախագահը ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ այցելել է տարածաշրջան եւ միանշանակ նշել, որ ցանկանում ենք տեսնել բանակցային գործընթացին վերադարձ եւ կարգավորում: Մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ին, կողմերի հետ աշխատանքին՝ երկարատեւ խաղաղություն ձեռք բերելու համար»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:

Հրադադարի խախտման մասին հարցը եւ պատասխանը 18 րոպե 15 վայրկյանից։