Այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցել է Եվրասիական միությանը, մեծացել է նրա գրավչությունն իրանցի արտահանողների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայ-իրանական առեւտրական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը Երեւանում «Invest Armenia – 2016» ֆորումի շրջանակում:
«Իրանցի շատ արդյունաբերողներ` նրանցից, ում հետ ես խոսել եմ, ուզում են Հայաստան ներմուծել կիսաֆաբրիկատներ, այստեղ վերամշակել դրանք եւ այստեղից հեշտությամբ արտահանել Ռուսաստան: Անցյալ երկուշաբթի մենք մեր Պալատի ժողով ենք անցկացրել, բոլոր հավաքվածներն արտահայտվել են նման հնարավորության օգտին: Միայն անհրաժեշտ է, որ հստակորեն պահպանվեն ապրանքի ծագման երկրի չափանիշները: Որպեսզի ապրանքը, որպես հայկական, ազատորեն մուտք գործի Եվրասիական միության այլ երկրներ», - հավելել է Ահարոնյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Բացի այդ, նրա խոսքով, կարգավորման կարիք ունի կիսաֆաբրիկատների ներմուծման համար մաքսատուրքերի գանձման կարգավորումը: Դրանք պիտի ձեւակերպվեն ժամանակավոր ներմուծման ռեժիմում, որովհետեւ հետո կվերամշակվեն եւ կարտահանվեն: Նշանակում է` սահմանի վրա մաքս չպիտի գանձվի: «Մենք Էկոնոմիկայի նախարարությանը երկու ամիս առաջ գրել ենք այդ մասին, խնդրել ենք քննարկել հարցը: Պատասխանի ենք սպասում», - ամփոփել է Ահարոնյանը:





























