ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում հանդիսավոր արարողության շրջանակում իր թոռնուհուն գրկած է ստորագրել կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարի մասին Փարիզյան համաձայնագիրը:

Քերին, թոռնուհուն գրկած, ստորագրել է համաձայնագիրը ու հետո համբուրել նրան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Քերրիին այն բանից հետո, երբ պետքարտուղարը ստորագրել է փաստաթուղթը: Նրանք միասին լուսանկարվել են, հայտնում է Gazeta–ն:

Համաձայնագիրը ստորագրել են ՄԱԿ-ի 175 անդամ պետություններ՝ այդ թվում Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքով, համաձայնագիրը ստորագրած երկրների ռեկորդային քանակությունը հզոր ուղերձ է միջազգային համայնքին՝ որ եկել է հանուն մարդկության գործելու ժամանակը:

ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 30 օր հետո, եթե գոնե 55 երկիր, որոնց բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետումների 55 տոկոսը վավերացնեն այն:

Դեկտեմբերին Փարիզյան գագաթնաժողովում համաձայնագիրը ստորագրել էին 196 երկրներ: Այն մասնավորապես նախատեսում է, որ մինչեւ 2020 թվակականը զարգացող երկրները տարեկան 100 մլրդ դոլար կստանան կլիմայի խնդիրները լուծելու համար: Այս միջոցները նրանց կտրամադրեն պայմանագիրը ստորագրած մյուս պետությունները: