ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն ուլտիմատում է, ոչ թե կոնսենսուս: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Զուրաբյանի այն հայտարարությանը, թե առկախում են իրենց մասնակցությունը Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին:

Հարցին, թե պատրա՞ստ է իշխանությունն այս հայտարարությունից հետո կոնսենսուսի գալ ընդդիմության հետ, Հարությունյանը պատասխանեց.«Կոնսենսուսի համար անհրաժեշտ է երկու կողմի ցանկությունը»:

Հիշեցնենք, որ այսօր Լեուն Զուրաբյանը հայտարարել է, որ առկախում են Ընտրական օրենսգրքի քննարկումներին իրենց մասնակցությունը, քանի դեռ իրենց առաջարկների վերաբերյալ իշխանության կողմից չկա կոնսենսուս: