Իրանում արդեն Կովկասը համարում են մի գոտի, որտեղից իրենց կարող են հարվածել: Նման կարծիք է հայտնել քաղաքական հակամարտությունների փորձագետ, ՌԴ հասարակական խպալատի անդամ եւ ռուսական առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն` Հյուսիսային եւ Հարավային Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա կոչ է արել հայերին ու ադրբեջանցիներին խուսափել արեւմտյան ուժերի ձեռքին գործիք դառնալուց, որոնք նրանք ցանկանում են օգտագործել Իրանի իշխանությունների դեմ:

«Անհրաժեշտ է հաշվի առնել Իրանի շուրջ վատթարացող վիճակը, որը հարաբերություններ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Իրանին աստիճանաբար «խեղդելու» գործընթացը, որը հիմա տեղի է ունենում, ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ»,- նշել է փորձագետը:

«Ես ոչ մի կերպ չեմ աջակցում այն կոշտ պատժամիջոցներին, որ Ռուսաստանը ներկայացրել է Իսլամական Հանրապետությանը, քանի որ այդ պատժամիջոցների հետեւում զարգացման ուղիներ չկան: Մի կողմից Ռուսաստանը ռազմական համալիրներ է առաքում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Իրանի մոտ Կովկասից եկող վտանգի պատրանք ստեղծելով: Ես բավական շփումներ ունեմ իրանցիների հետ, ովքեր կովկասյան գոտին արդեն ընկալում են մի տարածք, որտեղից իրենց կարող է հարված հասցվել: Առավել եւս, որ Թբիլիսի 31-րդ գործարանի տարածքում իսրայելական երկու հարվածային օղակների առկայության մասին ոչ պաշտոնական տեղեկություններ կան: Չգիտեմ՝ ճիշտ է դա, թե` ոչ, բայց նման տեղեկություններ կան: Եւ դրանք պատրաստ են հարված հասցնել Իրանի տարածքին»,- ասել է փորձագետը: