Թուրքիայի ՆԳ նախարար Բեշիր Աթալայը սեպտեմբերի 28-ին ընդունել է Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար, բանակի գեներալ Լլոյդ Օսթինին, հաղորդում է Anadolu-ն:
Անվտանգությանը նվիրված հարցերից բացի, նրանք քննարկել են նաեւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեությունը, վերջերս Թուրքիայի ՆԳ նախարարի այցն Իրաք եւ հյուսիսային Իրաքի տարածաշրջանային կառավարության քուրդ ղեկավար Մասուդ բարզանիի հետ հանդիպումը:
Լլոյդ Օսթինը հանդիպել է նաեւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ըշըք Քոշաներին, ում հետ քննարկել է Իրաքում ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր, հաղորդում է Trend-ը:




























