Ռուսաստանցի բլոգեր եւ դիզայներ Արտեմի Լեբեդեւն իր բլոգում պատմել է Կովկաս կատարած ազգագրական արշավի արդյունքներից իր ստացած տպավորությունների մասին:
«Ռուս-ադրբեջանական սահմանի «մառազմն» ու «նրբությունները».
«Վաղուց չէի տեսել ռուսական սահմանին նման մառազմ»,- գրում է բլոգերն ու հավելում. «Անգամ Մոնղոլիայի կորած կետերում մերոնք միշտ օրինակելի կարգապահ են: Իսկ այստեղ «բարդակ է»:
«Ադրբեջանական սահմանը ոչ պակաս զավեշտալի է: Անտեղ արդեն ոչ թե գոմեր են, այլ օդորակիչներով պալատներ, բայց վերաբերմունքն ու պահվածքը հին է: Ուրեմն համակարգն է այդպիսին: Տալիս ես փաստաթղթերն ու անունների կույտ լցնում (Ո՞ւր է Զեյնալը, Ֆուադը խնդրել է արագացնել)»,- նշում է Լեբեդեւն ու շարունակում. «Մարդը կես ժամում հանգիստ ձեւակերպում է, տալիս թղթերն ու 800 ռուբլի պահանջում որպես ապահովագրություն, սակայն առանց կտրոնի:
Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից հետո արշավախումբը կրկին վերադարձել է վրացական սահման: Ըստ Լեբեդեւի «Վրաստանի հետ սահմանին ամեն ինչ այլ էր»: Եթե Ադրբեջանում եւ Վրաստանում արշավախմբի անդամներին ժամերով էին պահել, «Վրաստանից Հայաստան գալից «ամեն ինչ կախարդական է եղել»: «Սահմանը տեւեց երեք րոպե, բոլոր թղթերը մաքսավորն ինքն էր լրացնում: Մեքենաները ստուգում էին մեկ արագ հայացքով»,- ոգեւորված գրել է Լեբեդեւը:




























