Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր կոչով դիմել է Սփյուռքին, որպեսզի յուրաքանչյուր հայ 7 տարին մեկ անգամ իր հանգիստը անցկացնի Հայաստանում։ Այդկերպ, ըստ նրա, Հայաստան կայցելեն տարեկան 1 մլն զբոսաշրջիկներ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական աճին։
Հիշեցնենք, որ Հայաստան տարեկան այցելում է մոտ 600 հազ. զբոսաշրջիկ, որոնցից կեսից ավելին սփյուռքահայեր են։
Մեկ այլ կոչով Սփյուռքի նախարարը խորհուրդ է տվել սփյուռքահայերին՝ բարեգերծություններ անելու փոխարեն Հայաստանում ներդրումներ անել, Հայաստանը դիտարկել որպես շահույթ ստանալու աղբյուր։




























