ՖԻԴԵ-ի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին առաջարկել է դառնալ ՖԻԴԵ-ի փոխնախագահ, հաղորդում է «Յուգրա-Ինֆորմը»:

Անատոլի Կարպովը մտածելու ժամանակ է վերցրել: Հիշեցնենք, որ Իլյումժինովը այսօր՝ սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում հաղթել էր ձայների 95-65 հարաբերակցությամբ: