Ռոսւ գրող Աննա Նիկոլսկայան իր ամուսնուց` թուրք գործարար Հուսեյն Էքսելից բաժանվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտարարել է Անթալիայում սեպտեմբերի 29-ին, որտեղ ժամանել է ամուսնալուծության գործընթաց սկսելու նպատակով: Ի լրումն, ռուսաստանցին 1 միլիոն թուրքական լիրա (շուրջ 700 հազար դոլար) փոխհատուցում է  պահանջում:

31-ամյա Աննան եւ Հուսեյնը ծանոթացել են 5 տարի առաջ` ինտերնետի միջոցով: Որոշ ժամանակ անց զույգը որոշել է ամուսնանալ, սակայն հետո ընտանիքում վեճեր են սկսվել: Աննան վստահ է եղել, որ ամուսինն իրեն դավաճանում է, որի արդյունքում վեճեր են եղել եւ թուրք ամուսինը ծեծել է կնոջը:

2007-ին արդեն հղի Աննան վերադարձել է հայրենի Բառնաուլ եւ այստեղ դուստր ունեցել: Երբ նա իմացել է, որ ամուսինը այլ կնոջ հետ է ապրում, Աննան դիմել է դատարան` ամուսնալուծության հայցով:

Այդ ընթացքում Հուսեյնը ձեռքերը ծալած չի նստել: Նա սկսել է լուրեր տարածել, թե Աննան սեռական կապ է ունեցել սեփական հոր հետ եւ կասկածի տակ է առել նրա մայր լինելու ունակությունը:

«Նա հաճախ էր ինձ ծեծում, քաշում մազերիցս: Այդ անմարդկային վերաբերմունքը շարունակվեց նաեւ այն ժամանակ, երբ ես հղի էի: Նրա մարմնի վրա անգամ տատու կա fuck the familу մակագրությամբ»,- դատարանի իր դիմումում նշել է Աննա Նիկոլսկայան:

Աննա Նիկոլսկայան ավարտել է Ալթայի պետական տեխնիկական համալսրանի հումանիտար ֆակուլտետը, Դիզայնի Մոսկվայի միջազգային դպրոցը, Լոնդոնի Չելսիի արվեստների եւ դիզայնի քոլեջը: Սերգեյ Միխալկովի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է: Աննան գրել է «Շների քաղաքը», «Սեւ տաքսայի արկածները» գրքերը: