WhatsApp-ը մեսենջերի հաճախորդ է թողարկել ԱՀ-ի համար: Այդ մասին հաղորդվել է ընկերության բլոգում:   

Դեսքթոփի համար հաճախորդը մատչելի կլինի  Windows 8 եւ ավելի նոր տարբերակների համար, ինչպես նաեւ` Mac OS 10.9+-ի: Այն ինքնաբերաբար կհամաժամանակեցվի մեսենջերի բջջային հավելվածի հետ: 

Հավելվածը մատչելի է ընկերության պաշտոնական կայքում: Տեղադրված հավելվածը բացելով` անհրաժեշտ է սկան անել   QR-կոդը սմարթֆոնի օգնությամբ, որի վրա մեսենջերն արդեն տեղադրված է: Հավելվածի դեսքթոփային տարբերակում կմնա նաեւ տեղեկացումների եւ թեժ ստեղների ապահովումը, հայտնում է   Gazeta-ն: