Google –ը մինչեւ տարեվերջ կգործարկի ֆեմինիստական էմոջիներ, որոնք կարտահայտեն կյանքի տարբեր ոլորտներում եւ մասնագիտություններում կանանց առանցքային դերը։ Նախնական տարբերակը ներկայացվել է «Կոնսորցիում Unicode» միջոցառման ժամանակ, փոխանցում է Lenta-ն։

Հեղինակների խոսքով՝ էմոջիները նպատակ ունեն պաշտպանել գենդերային հավասարությունը աշխատավայրում։ Ընկերությունը մշակել է մասնագիտական խորհրդանիշների 13 դաս՝ կին բիզնեսմեն, գիտնական, բժիշկ, խոհարար, ֆերմեր, մեխանիկ, ռոք աստղ եւ այլն։

Գենդերային էմոջիներ ստեղծելու գաղափարը Google-ում առաջացել էր The New York Times-ի Emoji Feminism-ի մշտադիտարկման արդյունքում։ Նրանք նկատել էին, որ դրանցում պատկերված են միայն տղամարդիկ։