Facebook սոցիալական ցանցը, որը նաեւ նորությունների տարածման խոշորագույն գործիք է, օրվա ամենակարեւոր իրադարձությունները ցուցադրելու համար օգտագործում է ոչ թե ալգորիթմների ավտոմատացված համակարգ, այլ խմբագիրների թիմ, որոնք որոշում են, թե ինչ նորություններ պետք է տեսնեն օգտատերերը։ Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Facebook ընկերությունից աշխատանքային փաստաթղթերի արտահոսքը։

Թերթի տեղեկություններով՝ Facebook-ում 12 մարդուց բաղկացած թիմ է աշխատում, որոնք օգտվում են հիմնականում հայտնի ամերիկյան կայքերից։ Ընդ որում, Facebook-ից ավելի վաղ հայտնել էին, որ կարեւորագույն նորությունները ընտրում են մի շարք գործոններով՝ հաշվի առնելով օգտատերերի ակտիվությունը, ժամանակային շրջանակները, հավանած էջերը, ինչը ենթադրում է ավտոմատացված աշխատանք։

Փաստաթղթերի համաձայն՝ Facebook-ի խմբագիրները հիմնականում ուղղորդվում են 10 կայքից BBC News, CNN, Fox News, The Guardian, NBC News, The New York Times, USA Today, The Wall Street Journal, Washington Post, Yahoo News։

Թերթի տեղեկություններով՝ սոցիալական ցանցը հրաժարվել էր ավտոմատացված ալգորիթմներից 2014-ին՝ ԱՄՆ-ում ռեզոնանսային դեպքերը չներկայացնելու համար քննադատությունից հետո։